Լիլուի գրավիչ սելֆին

23:44   15 մարտի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացել  է հմայիչ կերպարում։ Երգչուհին արտահայտիչ աչքերով դիմահարդարմամբ է, կրում է սեւ գլխարկ, դեղին վերնաշապիկ եւ տաբատ։ Երգչուհու երկրպագուները գնահատել են նրա տեսքը եւ լուսանկարին կից դրական մեկնաբանություններ կատարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր զոլավոր տաբատի եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել էինն բարձրակրունկ կոշիկները, արեւային ակնոցը եւ խոշոր աքսեսուարները։ «Գեղեցիկ առավոտ»,- լուսանկարը մակագրել էր Լիլուն։



© NEWS.am STYLE