«Իմ տղա, ես քեզ սպասում էի»․ Լոբոդան` «Կույր լսումների» հաղթական կատարման հեղինակ Ռոբերտ Բագրատյանին

00:45   16 մարտի, 2019

Ռոստով քաղաքից Ռոբերտ Բագրատյանը ռուսական ОРТ ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» նախագծի հերթական եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում հիացրեց ժյուրիի անդամներին։ 13-ամյա տղան այնպես կատարեց Queen խմբի The Show Must Go On երգը, որ Լոբոդան չտիրապետելով էմոցիաներին ծնկի իջավ եւ գրկեց տղային հետեւյալ խոսքերով․ «Իմ տղա, որքան էի քեզ սպասում»։

Ռոբերտի կատարման ժամանակ պտտվեց նաեւ Վալերի Մելաձեն, որը չէր թաքցնում իր հիացմունքը։ Չնայած Ռոբերտի ընտրած ստեղծագործությունը բոլորին է ծանոէ, սակայն շատ դժվար է նույնիսկ տարիքով մեծ կատարողի համար։

Պարզվեց Ռոբերտը Ֆրեդդի Մերկուրիի եւ Queen խմբի մեծ երկրպագու է, նա գիտի բոլոր երգերը։ Որպես ապացույց նա կատարեց Լոբոդայի խնդրանքը եւ մեկ այլ ստեղծագործությունից մի փաքրիկ հատված կատարեց։ «Somebody to love»-ը տվեց բոլոր հարցերի պատասխանը, իսկ Ռոբերտը բարձր ծափահարությունների ներքո ընտրեց Լոբոդային, որը խոստացավ․ «Մենք դեռ բոլորին ցույց կտանք»․․․

Դե ինչ, սպասում ենք Ռոբերտի նոր հաղթանակներին․․․



© NEWS.am STYLE