«Սվետիկ ջան, կարեւորը ոչնչից չվախենաս»․ Սվետա Կարապետյանը մինչեւ արցունքները ծիծաղեցրել է «Comedy բաթլի» ժյուրիի անդամներին

02:11   16 մարտի, 2019

Սվետա Կարապետյանը ելույթ է ունեցել ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Comedy բաթլ» շոուի ժամանակ եւ դարձել է գլխավոր մրցանակի համար պայքարող  մասնակիցներից մեկը։ Իսկ մրցանակը 3 միլիոն ռուբլի է։

Սվետան առաջինն է բեմ դուրս եկել եւ իր ելույթը սկսել է հետեւյալ խոսքերով․ «Երբ մենք Ռուսաստան տեղափոխվեցինք հայրս ասաց․ «Սվետիկ ջան, կարեւորը ոչ մեկից չվախենաս։ Իսկ ես չէի էլ վախենում մինչեւ այդ պահը»»․․․ Այնուհետեւ Սվետան այնպես է ծիծաղեցրել հանդիսատեսին, որ ժյուրիի անդամներից մեկը՝ Միգելը, որը «Танцы на ТНТ» շոուի ժյուրիի անդամ է, բառացի լացել է ծիծաղից։ Սվետան կատակել է իր կովկասյան արտաքինով ռուսական պարի դասընթացների հաճախելու մասին, որտեղ ստիպված է եղել ռուսական գլխազարդը գլխին շուրջպարն առաջնորդել։ «Այս ամենն իմ կյանքի մասին է։ Դա ճիշտ է», - հիստերիկ ծիծաղի եւ արցունքների ուղեկցությամբ բղավել է Միգելը։

View this post on Instagram

A post shared by Comedy Баттл (@comedybattle) on

Սվետային բեմից բուռն ծափահարություններով են ճանապարհել, իսկ հաղորդավար պավել Վոլյան նրան անվանել է «крутыш» եւ հաջողություն մաղթել․․․

Նշենք, որ Սվետա Կարապետյանը այս շոուում նորեկ չէ։ 2016-ին նա մասնակցել է շոուի առաջին փուլին, սակայն երկրորդ փուլում լքել է այն։ «Comedy բաթլից» հետո ես շարունակել եմ զբաղվել սթենդ ափով, ելույթ եմ ունեցել տարբեր երեկույթների ժամանակ, աշխատե եմ շատ գրել։ Ուզում եմ հավատալ, որ աճել եմ։ Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում ես բեմի համար ավելի ազատ եմ դարձել։ Ցանկանում եմ հաղթել», - մինչ բեմ բարձրանալն ասել է աղջիկը։



© NEWS.am STYLE