Ինչպես է Եվգենի Պետրոսյանի օգնականը Էմիրություններում վայելում շքեղ կյանքը

17:14   16 մարտի, 2019

Եվգենի Պետրոսյանի «սիրելի» օգնական Տատյանա Բրուխունովան իր Instagram-ում ցուցադրել է, թե ինչպես է նշել ծննդյան օրը։

30-ամյա Բրուխունովան հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում պարզ երեւում է, թե ինչպես է Դուբայի Fairmont The Palm հինգաստղանի հյուրանոցում վայելում հանգիստը։

Միկրոբլոգի Stories բաժնում նա ցուցադրել է Mall of the Emirates-ում կատարած գնումները․ մասնավորապես, խնդրել է իր հետեւորդներին օգնել, որպեսզի կարողանա կողմնորոշվի ֆրանսիական Dior նորաձեւության տան պայուսակների ընտրության հարցում։ Բուրխունովան չի կարողացել կողմնորոշվել, թե որ գույնն է ավելի շատ հավանում։

Նա նաեւ խոստովանել է, որ հանդիսանում է փարիզյան Sandro ապրանքանիշի երկրպագուն։ «Պաշտում եմ Sandro Paris-ը։ Սակայն ոչ Ռուսաստանում», - ասում է գրառման մեջ։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Էմիրություններում Բուրխունովան ձեռք է բերել Dior-ի Lady Art հավաքածուի մեղմ վարդագույն պայուսակը, որն արժե հինգ հազար դոլար։



© NEWS.am STYLE