Սվետլանա Լոբոդան սեւ ներքնազգեստով սելֆի է արել լոգարանում

10:14   16 մարտի, 2019

Ամերիկայում եւ Կանադայում շրջագայությունների ընթացքում 36-ամյա Սվետլանա Լոբոդան հանրությանը զարմացրել է վառ հագուստներով եւ դիմահարդարմամբ։ Նշենք, որ երգչուհին շրջագայում է Super Star շոուի հետ եւ արդեն ելույթ է ունեցել Տորոնտոյում, Նյու Յորքում եւ Բոստոնում, ինչպես նաեւ Չիկագոյում, սակայն դեռեւս երկու համերգ էլ սպասվում է՝ Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում։

Իր Instagram-ի լուսանկարների շարքը երգչուհին համալրել է եւս մեկով։ Կադրն արված է լոգարանում՝ հայելու առջեւ։ Երգչուհին չի կարողացել իրեն զսպել եը հետեւորդ-երկրպագուների մոտ պարծեցել է անթերի կազմվածքով։ Լուսանկարում Լոբոդան կրում է սեւ ներքնազգեստ եւ ջինսե տաբատ։ Թեեւ նա միշտ ներկայանում է պրովոկացիոն կերպարներով, կյանքում նա հազվադեպ է «մերկանում»։

«Բարի լույս։ Սակայն մեզ համար՝ բարի գիշեր», - մեկնաբանել է լուսանկարը երգչուհին։



© NEWS.am STYLE