Կեղտոտ տակդիրներ ուտող Ջորջ Քլունին սարսափեցրել է տան աշխատակցուհուն

16:47   16 մարտի, 2019

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին պատմել է, թե ինչպես է կատակել տան աշխատակցուհու հետ՝ ձեւացնելով, որ ուտում է կեղտոտ տակդիրներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

57-ամյա դերասանի խոսքերով դեպքը տեղի է ունեցել Իտալիայում նկարահանումների ժամանակ։ Նրա հետ մեկնել էին նաեւ կինը՝ Ամալը եւ նրանց զույգերը՝ Ալեքսանդրն ու Էլլան։

Քլունին պատմել է, որ վերցրել է  մաքուր տակդիրը, դրա վրա քսել է «Նուտելլա» շոկոլոդե մածուկ եւ այն նետել է աղբաման։ Երբ տան աշխատակցուհին եկել է դերասանը աղբամանից այն հանել եւ սկսել է լիզել այն եւ քսել դեմքին։ Այս ամենը տեսնելով աշխատակցուհին բղավել է եւ սենյակից փախել։ «Ես նրան ասացի, որ Ամալը ցանականում է իմանալ արդյոք Ալեքսանդրը կեղտոտել է, թե ոչ», - բացատրել է դերասանը։

Պատասխանելով հայրության մասին հարցին Քլունին խոստովանել է, որ մինչեւ կնոջ հետ հանդիպումը իրեն չի պատկերացրել ծնողի դերում։ «Իսկ այժմ ես ունեմ երկու հրաշք, որոնք ինձ ստիպում են ամեն օր ծիծաղել», - նշել է նա։ Արտիստը նաեւ նշել է,որ նրա երեխաները ընդհանրապես չեն լացում։

«Ես ավելի շատ եմ լացում, քան նրանք։ Օրս չորս անգամ, քանի որ ես շատ եմ հոգնել», - պատմել է նա։



© NEWS.am STYLE