Քայլի Ջենները՝ Chanel-ի կարճ տոպով իրեն վայելել է արեւային եղանակը

13:36   16 մարտի, 2019

21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է նոր կերպարով։ Կադրում աստղը սեւ, ընգրկող տոպով է, որի վրա երեւում է Chanel ապրանքանիծի սպիտակ լոգոտիպը։ Մոդելը հենված է մանանեխագույն շքեղ մեքենային։

Կերպարը համալրել է փայլող դիմահարդարումը, որի շեշտը դրված է շրթունքների վրա։

«Վերջապես արեւ», - գրառման հատվածում իր ուրախությունն է հայտնել Քայլին։

Երկրպագուները մեկնաբանությունների հատվածում գնահատել են լուսանկարն ու աստղի կազմվածքը․ «Շատ գեղեցիկ ես», «Այ սա կազմվածք է», «Օր օրի ավելի լավ տեսք ես ունենում», «Ինչպես եմ հավանում այդ հայլայթերը», «Մեքենան շատ լավ գույն ունի», «Ինչպիսի հիանալի կազմվածք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն օրերս հրապարակել էր երկու լուսանկար, որոնցում սադափագույն, սեքսուալ զգեստով էր։  Ճիշտ ընտրված դեկոլտեն ընդգծել է նրա կուրծքը, իսկ աստղի պրովոկացիոն դիրքը երկրպագուներին թույլ է տվել դիտել նրա բարեմասնություններն ամբողջությամբ։ Քայլին իր ավադական դիմահարդարմամբ է․ աչքի ընկնող՝ «ակտիվ» աչքեր եւ «պասիվ» շուրթեր։



© NEWS.am STYLE