Ալսուն՝ հայ դիզայներ Մերի Ստեփանյանի հեղինակած զգեստով

11:42   16 մարտի, 2019

Ռուսական շոու բիզնեսի ամենավառ աստղերիս մեկը՝ Ալսուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է հմայիչ կերպարում։ Բազմազավակ մայրը կրում է կարմիր, փայլուն կտորից կարված զգեստ, սակայն հետաքրքրականն այն է, որ դրա հեղինակը հայ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի աշխատանքն է։

Այս մասին լուսանկարի վրա նշել է ինքը Ալսուն։ Ի դեպ այդ նույն լուսանկարն իր էջում տեղադրել է նաեւ Մերի Ստեփանյանը։

Նշենք , որ Մերի Ստեփանյանն աշխատել ու շարունակում է աշխատել հայկական շոուի բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանցից են Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհսննիսյանն ու շատ այլ հայտնիներ։



© NEWS.am STYLE