Օրվա մեջ 30 րոպե ծիծաղը նկատելի բարելավում է առողջությունը

10:31   30 հոկտեմբերի, 2012

«Ծիծաղը երկարացնում է կյանքը» արտահայտությունը գիտական հիմնավորվածություն է ստացել:  

Ինչպես հայտնում է «Glob News»-ը, գիտնականները որոշել են ծիծաղի «անհրաժեշտ նվազագույնը»: Դա օրական  30 րոպե է: Օրվա մեջ կես ժամ ծիծաղը բարելավում է քունը, օգնում է պայքարել սթրեսի դեմ, կարգավորում է սրտի, լյարդի եւ թոքերի աշխատանքը:

«Ծիծաղը փրկում է մեր կյանքը, ինչը հաստատված է կլինիկական պրակտիկայով:Դրական մարդիկ մեծ հնարավորություններ ունեն աշխատանքում եւ շրջապատի հետ հարաբերություններում: Ծիծաղը խթանում է իմունիտետը, առաջացնում է ադրենալին եւ դոպամին, ակտիվացնում է էնդորֆինի եւ էնկեֆալինի առաջացման մեխանիզմները, որոնք մեր բնական թրմանյութերն են»,-ասել է Ռիզայի հոգեական բժշկության ինստիտուիտի աշխատակից, հոգեբանական գիտությունների դոկտոր Կլաուդիո Մենկաչին:Սակայն պետք է ափսոսանքով նշել, որ ժամանակակից մարդիկ օրվա մեջ ընդամենը 5 րոպե են ծիծաղում` այդպիսով բաց թողնելով  ամենահաճելի եւ ամենաներգործուն բուժման հնարավորությունը:



© NEWS.am STYLE