Մարինկա Խաչատրյանի մոսկովյան լուսանկարները

14:56   16 մարտի, 2019

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է մոսկովյան զբոսանքից մի քանի կադր։

Լուսանկարներին կից Մարինկան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, վերահրապարակել էր ընտրյալի տեղադրած լուսանկարը։ Կադրում զույգը գրկախառնված էր, Մարինկան ջերմ համբուրում էր սիրելիին։



© NEWS.am STYLE