Հմայիչ Լուսինե Թովմասյանը ներկայացել է երկարափեշ զգեստով

17:42   16 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Լուսինե Թովմասյանը կրում է երկարափեշ զգեստ, մեղմ դիմահարդարմամբ է։

Ավելի վաղ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր  փոքրիկ Արիանայի հետ։ Լուսանկարում մայր ու դուստր մեղմ ժպտում էին ու ջերմ գրկախառնված էին։ Կադրին կից նա գրել էր․

«Երանի բոլորը զգան, թե ինչ ուրիշ աննկարագրելի զգացում է աղջկա մայր լինելը, նշեք՝ով աղջիկ ունի»։



© NEWS.am STYLE