Մելանյա Թրամփը հիացրել է ոճային կերպարով

18:12   16 մարտի, 2019

Սպիտակ տանը տեղի է ունեցել Իռլանդիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը պաշտոնական հանդիպման համար ընտրել է ոճային, հեքիաթային կերպար։

Գործնական հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Պատրիկի տոնի նախօրեին։

Միջոցառումը, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը ներկայացրել են տոնի խորհրդանիշ բույսը։ Իսկ առաջին տիկինը կրում էր կապույտ եւ կանաչ Diane von Furstenberg բրենդի զգեստ։ Այն բավականին պաշտոնական տեսք է հաղորդել տիկնոջը, ինչն էլ ընդգծել է հանդիպման կարեւորությունը։ Մելանյա Թրամփի գոտկատեղն ընդգծել է գոտին, իսկ կերպարն ամբողջությամբ կատարյալ է դարձրել անթերի վարսահարդարումը։



© NEWS.am STYLE