Արփի Գաբրիելյանը` շքեղ կերպարում

18:46   16 մարտի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում կրկին անգամ հմայիչ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Նա գեղեցիկ, վառ դիմահարդարմամբ է. ընդգծված աչքեր, արտահայտիչ շուրթեր։ Լուսանկարին կից նա խոսել է նոր նախագծի մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Արփի Գաբրիելյանը երկար սեւ պուտավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Նա այն համադրել էր խոշոր աքսեսուարների՝ երկար ականջօղերի հետ։



© NEWS.am STYLE