«Տվեք ինձ հենման կետ, եւ ես կշրջեմ երկիրը»․ Մկոյի եւ որդու զվարճալի լուսանկարը

19:45   16 մարտի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը, որոնք էլ իրենց հերթին ակտիվ արձագանքում են յուրաքանչյուր հրապարակմանը։

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել  որդու հետ։ Հայր եւ որդի Արզումանյանները զվարճանում են։ Ժպիտ պարգեւող կադրին կից հումորիստ-դերասանը գրել է․ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկիրը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մկոն իր Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ցուցադրել էր, թե ինչպիսին էր եղել տարիներ առաջ։ «Էրեխա տղա»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE