Մահացել է Յուլյա Նաչալովան

21:21   16 մարտի, 2019

Մահացել է երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։ Մահվան պատճառը ծանր հիվանդությունն է, որի սրման արդյունքում նա արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ գտնվում էր հիվանդանոցում։

Նշվում է, որ Նաչալովան մահացել է վիրահատությունից հետո։ Բժիշկները որոշել են ոտքն անդամահատել, սակայն նա վիրահատությանը չի դիմացել։ 

Յուլյայի փիար տնօրենն արդեն հաստատել է նրա մահվան մասին լուրը։

Հիշեցնենք, որ Նաչալովան շտապ հոսպիտալացվել է մարտի 8-ին։ Նրա մոտ առկա է երիկամային անբավարարություն, թոքերի այտուց եւ պնեւմոնիա։ Բացի այդ՝ երգչուհին հիվանդ է շաքարային դիաբետով եւ կարմիր գայլախտով։ 



© NEWS.am STYLE