«Մենք երեխաներին կյանք ենք տալիս, իսկ նրանք մեզ՝ կյանքի իմաստ»․ Մարիամ Մելիքյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

23:12   16 մարտի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դստեր հետ։ Մարիամն ու փոքրիկը վերելակում են, նրանք կրում են նույնատիպ հագուստ, իսկ լուսանկարին կից Մարիամը գրել է․ «Մենք երեխաների կյանք ենք տալիս, իսկ նրանք մեզ՝ կյանքի իմաստ»։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր, թե ինչպիսին է եղել մանկության տարիներին։ Իսկ լուսանկարը հրապարակելու առիթը հանդիսացել էր Մարիամի երկրպագուներից մեկի խնդրանքը։ Լուսանկարին կից այն հարցին, թե երբեւէ ճակատի հաըվածում մազապունջ ունեցել է, Մարիամը գրել էր․ «Միայն այս տարիքում»։



© NEWS.am STYLE