Կնճիռների դեմ հալվեի դիմակ

19:22   17 մարտի, 2019

Հալվեն հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Դրա հետ մեկտեղ, այն նաեւ կոսմետիկ հատկություն ունի։ Ինքնատիպ բաղադրության՝ տերեւների փափկության եւ հյութեղության շնորհիվ, այն հրաշալի ազդեցություն է ունենում մաշկի վրա, հատկապես՝ խնդիրներ ունեցող մաշկի։ Իսկ ահա կնճիռների դեմ պայքարում հալվեն շատ արդյունավետ է։ Հալվեով դիմակից հետո կրճատվում են ծալքերն ու փոքր կնճիռները, մաշկը հարթ է դառնում եւ առողջ գույն ստանում։

Բաղադրիչները

1 ճ/գ հալվեի հյութ;

1 ճ/գ բարձր յուղայնությամբ կաթնաշոռ;

1 ճ/գ մանանեխի յուղ:

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները լավ խառնել, մինչեւ միասեռ զանգված դառնա։ Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին՝ չմոռանալով նաեւ պարանոցն ու դեկոլտեի հատվածը։ Դիմակը պետք է պահել 15-20 րոպե, հետո նախ լվանալ տաք ջրով, ապա՝ սառը։

Հալվեով դիմակ պետք է գործածել շաբաթը երկու անգամ եւ շուտով դրական փոփոխությունները նկատելի կլինեն։



© NEWS.am STYLE