Սերը չանհետացավ մեկ օրում․ Սոբչակն առաջին անգամ խոսել է Վիտորգանի հետ բաժանության մասին

13:13   17 մարտի, 2019

Այն բանից հետո, երբ Քսենիա Սոբչակ եւ Մաքսին Վիտորգան զույգը հայտարարեց բաժանության մասին, նրանց հանդեպ ուշադրությունը չմարեց։ Աստղային զույգի երկրպագուները մինչ այժմ կռահում են, թե ինչն է դարձել երբեմնի երջանիկ զույգի բաժանության պատճառը։ Այս հարցի պատասխանը տվել է ինքը Սոբչակը, երբ հյուրընկալվել է «Секрет на миллион» հաղորդմանը։

Հաղորդավարուհին ասել է, որ նրանց ամուսնությունը սպանել են տարաձայնություններն ու փոխադարձ պահանջները։ Նա հստակեցրել է, որ սերը չի անցել մեկ օրում, այլ աննկատ անհետացել է։ Եկել է մի պահ եւ զույգը հասկացել է, որ կորցրել է շատ կարեւոր մի բան․ զգացմունք այլեւս չկա։ Սոբչակը հիշել է, որ իրենց տան պատից կախված է եղել Ջոն Լենոնի խոսքերով մի նկար, որում գրված էր, որ սերը ծաղիկ է, որը պետք է մշտապես ջրել։ Նա խոստովանել է, որ իրենք չեն կարողացել այդ հանձնարարությունը հաջողությամբ կատարել։

«Չես կարող հիասթափվել մեկ օրում։ Ինչ-որ մի պահ նա չարեց ինչպես հարկն է, չճանապարհեց, ծաղիկներ չնվիրեց։ Դրանք սկսվում են կուտակվել եւ խժռել ամենակարեւորը։ Եթե երկու չափահաս մարդ չկարողացան պահպանել հարաբերությունները, ապա դա նրանց համատեղ սխալն է», - վստահ է հաղորդավարուհին։

Քսենիա Սոբչակն ընդգծել է, որ Մաքսիմի հետ հաջողվել է պահպանել հիանալի հարաբերություններ։ Ավելին, իր համար կարեւոր է, որ իրենց որդին՝ Պլատոնը, շփվի ամուսնու առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ, որոնց հետ Քսենիան մինչ այժմ պահպանում է ընկերական հարաբերություններ։ «Շնորհակալ եմ Մաքսիմին, որ թույլ տվեց, որպեսզի մեր որդին ունենա երկու ազգանուն, - ասել է նա։ - Պլատոնը տետրերի վրա գրելիս մեզ անիծելու է, սակայն ինձ համար ազգանվանս պահպանումը շատ կարեւոր էր»։



© NEWS.am STYLE