Սովերելու բան ունենք․ 44-ամյա Վիկտորիա Բեքհեմը ցուցադրել է իդեալական պրեսը

10:14   17 մարտի, 2019

44-ամյա Վիկտորիա Բեքհեմը իր մարզումներից կադրեր է հրապարակել։ Դեւիդ Բեքհեմի կինն իր Instagram-ում տեղադրել է լուսանկարներ, որոնցում ցուցադրել է լավ մարզավիճակն ու սպարտային կազմվածքը։

Կադրերում դիզայները կերպարանք է ընդունել սեւ total look-ով։ Վիկտորիան կրում է մարմինն ընգրկող, սպորտային տաբատ եւ նույն երանգի տոպ։ Իսկ աստղի կերպարն ամբողջացրել են միսիս Բեքհեմ եւ Reebok հավաքածուի սպորտային կոշիկները։

Լուսանկարին կից մեկնաբանության հատվածում բազմազավակ մայրը նշել է, որ ընտրել է Victoria Beckham x Reebok Bolton Sock Lo հավաքածուի սիրած սպորտային կոշիկները։ Աստղի հետեւորդները հիացել են նրա սլացիկ կազմվածքով եւ ձիգ պրեսով։

Չորս երեխաների մայրը միշտ հիանալի տեսք ունի։ Վիկտորիան իրապես ոճի մարմնացում է, որի հերթական ոճային համադրումներին սպասում են ողջ աշխարհի նորաոճ գեղեցկուհիները։



© NEWS.am STYLE