Մայքլ Ջեքսոնի դուստրը հիվանդանոցում է․ հոր մասին սկանդալային ֆիլմից հետո փորձել է ինքնասպան լինել

12:43   17 մարտի, 2019

Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրն ու նրա շատ երկրպագուներ ազդվել են ֆիլմից, որում նա մեղադրվում է մանկապղծության մեջ։

Հայտնի է, որ Փերիսը միշտ տարբերվել է զգացմունքայնությամբ եւ ունակ է իմպուլսիվ որոշումներ կայացնել։  Իրավապահ մարմինների աշխատակիցները պատմել են, որ ոստիկանությունն ու շտապ օգնությունը կանչ են գրանցել եւ առավոտյան ժամը 7:30 մեկնել Լոս Անջելեսում գտնվող 20-ամյա մոդել տուն։

Փոփ-արքայի միակ դուստրը փորձել է ինքնասպան լինել։ Փերիսին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ նրա վիճակը կայուն է։

Նրա ընկերներական շրջապատից ոմանք ասում են, որ Փերիսն իրեն վտանգել է։ Դեպքից որոշ ժամանակ առաջ լույս է տեսել «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը, որում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։ Նրանք երգչին մեղադրում են ցուցաբերած անվայել վարքի համար։

Փերիս Ջեքսոնը միշտ վստահ է եղել, որ հայրը բարի համբավ ունի, նույնիսկ այն ժամանակ, երբ չէր տեսել ֆիլմը։ Այն դիտելուց հետո աղջիկն իրեն անհարմար է զգացել։ Նա վստահ է, որ հնարավոր զոհերն իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մոդելը մեղադրանքներն անվանել է անարդարացի եւ միակողմանի։

Հոր մահից հետո Փերիսը դժվար ժամանակներ է ապրել։ նա արդեն 2013-ին փորձել է ինքնասպան լինել եւ նախկինում խոսել է դեպրեսիայիդեմ պայքարի մասին։ Մայքլ Ջեքսոնի դուստրն այժմ գտնվում է հիվանդանոցում։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE