Իվետա Մուկուչյանի street style-ը՝ Բրուքլինից

10:41   17 մարտի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին նոր լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում՝ հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ ու ոճային կերպարը։ Իվետան կրում է սեւ տաբատ, կարմիր վերնազգեստ եւ սեւ երկարաճիտներ։ Լուսանկարին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ամեն ինչին նայիր այնպես, ասես առաջին ու վերջին անգամ։ Սա մոլորակի վրա քո փառքի ժամանակն է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը լուսանկար էր հրապարակել ամերիկացի հայտնի երգչուհի, «Գրեմմի»-ի մրցանակակիր Գլորիա Գեյնորի հետ։ «Լեգենդի հետ: Տիկին Գլորիա Գեյնոր»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել էր երգչուհի Իվետա Մուկուչյանը։



© NEWS.am STYLE