Յուլիա Նաչալովայի հայրը բացահայտել է դստեր մահվան պատճառը

14:24   17 մարտի, 2019

38-ամյա երգչուհի Յուլիա Նաչալովայի մահվան պատճառ է հանդիսացել սրտի կանգը։ Դեպքը տեղի է ունեցել արյան վարակից հետո, հայտարարել է երգչուհու հայրը։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։

«Բորբոքային պրոցես, արյան վարակ։ Սիրտը չի դիմացել», - ասել է Վիկտոր Նաչալովը։ Վշտացած հայրը հայտարարել է, որ այս ինֆորմացիան իրեն փոխանցել են բժիշկները։

Նաչալովի խոսքերով դստերը հնարավոր չեղավ փրկել, չնայած բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը։ «Բժիշկներն ամեն ինչ հիանալի են արել, փորձում էին ամեն կերպ փրկել նրան», - հավելել է կոմպոզիտորը։ Նա նաեւ ավելացրել է, որ դեռ հստակեցված չէ Յուլիային հրաժեշտ տալու վայրն ու օրը։

Բժիշկները մեկ շաբաթ պայքարեցին Նաչալովայի կյանքի համար։

Նշենք, որ Նաչալովան շտապ հոսպիտալացվել է մարտի 8-ին։ Նրա մոտ առկա է երիկամային անբավարարություն, թոքերի այտուց եւ պնեւմոնիա։ Բացի այդ՝ երգչուհին հիվանդ էր շաքարային դիաբետով եւ կարմիր գայլախտով։ 

Հիշեցնենք, որ երիտասարդ երգչուհին կյանքից հեռացավ երեկ երեկոյան՝ հիվանդանոցում։



© NEWS.am STYLE