«Լրիվ դերի մեջ է»․ Լուսինե Թովմասյանի դուստրը՝ նոր կերպարում

13:44   17 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկ Արիանան։ Կադրում փոքրիկը գլխին թագ է կրում եւ ասես նստած է գահին։ Լուսինեն քնքուշ կադրը մեկնաբանել է հետեւյալ գրառմամբ․ «Լրիվ դերի մեջ է»։

Մեկնաբանությունների հատվածում գեղեցկուհու հետեւորդ-երկրպագուներն անմիջապես արձագանքել են դրական մեկնաբանություններով։ Ոմանք նույնիսկ նշել են, որ փոքրիկ Արիանան ասես վիտամինի չափաբաժին լինի։

Ավելի վաղ գեղեցկուհին լուսանկար էր հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել էր փոքրիկ Արիանայի հետ։ Լուսանկարում մայր ու դուստր մեղմ ժպտում էին ու ջերմ գրկախառնված էին։ Կադրին կից Լուսինեն գրել էր․ «Երանի բոլորը զգան, թե ինչ ուրիշ աննկարագրելի զգացում է աղջկա մայր լինելը, նշեք՝ով աղջիկ ունի»։



© NEWS.am STYLE