Թարմ եւ բնական․ Հռիփսիմե Հակոբյանը՝ առանց շպարի

14:48   17 մարտի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առանց շպարի։ Բնական եւ թարմ լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է #առանցդիմահարդարման արտահայտությունը։

Ավելի վաղ Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր գարնանային լուքը։ Նա կրում էր սեւ զգեստ, ջինսե բաճկոն, արեւային ակնոց, իսկ ձեռքերում կար կակաչների գեղեցիկ փունջ։



© NEWS.am STYLE