Վարդագույն վերնաշապիկ, ջինսե տաբատ․ Անահիտ Սիմոնյանի գայթակղիչ լուսանկարը

15:25   17 մարտի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Երգչուհի, դիզայներ Անահիտն Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհի-դիզայները կրում է վառ վարդագույն, երկար թեւերով վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Լուսանկարին կից նրա թողած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հանգուստն իր բրենդից է։

Ավելի վաղ Անահիտն իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր կանաչ, ձմեռային տոպով, ջինսե տաբատով, իսկ նրա կերպարն ամբողջացնում էր վառ դեղին գոտին։ Լուսանկարին կից Անահիտը, լավ օր մաղթելով, բոլորին գրել էր․ «Արդյունավետ օր բոլորին, իսկ ես գնացի գործերս անելու։ Ձեզ շատ շուտով նորություն է սպասվում»։



© NEWS.am STYLE