59-ամյա Նադեժդա Կադիշեւան ամուսնուց թանկարժեք ավտոմեքենա է նվեր ստացել

17:17   17 մարտի, 2019

59-ամյա Նադեժդա Կադիշեւան խոստովանել է, որ ամունու հետ շատ սիրով է եւ լողում է նրա հոգատարության մեջ։ Ամուսիններն արդեն 35 տարի ոչ միայն տանը, այլեւ աշխատանքում միասին են։ Քանզի Ալեքսանդր Կոստյուկը հանդիսանում է երգչուհու համերգային տնօրենը եւ նրա հիթերի մեծ մասի հեղինակը։ Տղամարդը միշտ աշխատում է անակնկալներով ուրախացնել կնոջը։

Վերջերս երգչուհին ամուսնուց անսպասելի նվեր է ստացել։ Նոր մեքենան, որի արժեքը 15 միլիոն ռուբլի է Ալեքսանդրը մատուցել հենց պատուհանի տակ։ Նվերը մատուցվել է ոչ թե աստղի ծննդյան օրվա կապակցությամբ, այլեւ առանց առիթի։ Կադիշեւան արդեն հասցրել է նոր մեքենայով շրջել։

«Ես եւ որդիս Նադեժդային նոր մեքենա ենք նվիրել։ Այն բաց ու պայծառ, ինչպես ինքը։ Մինչ այս «Ռոլս Ռոյս» էր, սակայն «Մայբախը» մեզ ավելի շատ է դուր գալիս», - «Ты не поверишь» հաղորդման ժամանակ պատմել է Ալեքսանդրը։

Ալեքսանդր Կոստյուկը սիրում է կնոջը նվերներ մատուցել։ Երգչուհին արդեն զարդերի եւ դիզայներական հանդերձանքների մի մեծ հավաքածու ունի, որոնք նվիրել է ամուսինը։ Հատուկ ուշադրություն նա հատկացնում է երգչուհու առողջությանը եւ որպես տնօրեն հանգստյան օրերին արգելում է նրան աշխատել։



© NEWS.am STYLE