Անատի Սաքանյանի գրավիչ լուսանկարը

18:08   17 մարտի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պառկած է անկողնու վրա։ Նրա առջեւ ծաղիկներով պատրաստված արջուկ է։ Դերասանուհին վառ շպարով է․ մուգ երանգի ստվերաներկով արտահայտված աչքեր, մեղմ վարդագույն շրջներկ։ Գրավիչ լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր ձմեռային, հմայիչ կերպարը։ Նոր լուսանկարում Անատին կրում էր կաշվե տաբատ, բաց վարդագույն սվիտեր, ձմեռային գլխարկ եւ կոշիկներ։ Լուսանկարին կից նա որեւէ գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE