«Կիրակին՝ ուրախ, գունեղ, անձրեւառատ»․ Հասմիկ Խոջյանի գարնանային կերպարը

21:39   17 մարտի, 2019

«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով․ նրբագեղ ու էլեգանտ:

Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է վառ կերպարում։ Լուսանկարում Հասմիկը գարնանային հանդերձանքով է․ տաբատ, վերնաշապիկ եւ պիջակ, իսկ ձեռքերում առկա են փուչիկներ։ Լուսանկարին կից դերասանուհին նշել է նաեւ գտնվելու վայրը՝ Խոր Վիրապ։

«Կիրակին՝ ուրախ, գունեղ, անձրևառատ... շարունակեք միտքը», - մեկնաբանությունների հատվածում գրել է Հասմիկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր նոր կերպարը։ Հասմիկ Խոջյանը վանդակավոր տաբատ էր կրում, որը համադրել էր մոխրագույն տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին գանգուրները եւ արեւային ակնոցը։ «Խենթի շարքից՝ գարնանային տրամադրությամբ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE