Սկանդալային Անաստասիա Վոլոչկովայի լողազգեստով շպագատը

23:14   17 մարտի, 2019

Սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան հասկացել է պարզ ճշմարտություն. եթե ոչ ոք նրան որպես բալետի պարուհի եւ լուրջ աստղ չի ընդունում, հարկավոր է ուշադրություն գրավել միկրոբլոգի իր էջին անկեղծ լուսանկարների միջոցով։ Շպագատի «թագուհին» շարունակում է իր այցեքարտը դարձած լուսանկարների շարքը։

Այս անգամ պարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում լողազգեստով շպագատ է նստել լողավազանում։ Վատն այն է, որ բալետի սկանդալային պարուհին փակել է մեկնաբանությունների հատվածը եւ իր էջում հնարավոր չի տեսնել դրանք։

Վերջերս Վոլոչկովան հայտնել էր, որ սիրելիի հետ հանգստանում է Մալդիվներում եւ ցույց էր տվել շպագատը։ Արտիստը մտածել էր, որ կարող է ձանձրացնել եւ մերկացել էր։ Նա կրկին ամբողջությամբ մերկ լուսանկարվել էր ծովափին։  



© NEWS.am STYLE