«Վերջին հերոս»-ի անեծքը. Յուլյա Նաչալովան հայտնի նախագծի 6-րդ մահացած մասնակիցն է

10:03   18 մարտի, 2019

Յուլյա Նաչալովայի մահը ցնցել է շատերին. երիտասարդ, գեղեցիկ եւ տաղանդավոր երգչուհին կյանքից հեռացավ 38 տարեկան հասակում։ Երիտասարդ երգչուհու մահն առեղծվածային դատողությունների է դրդել շատ լրագրողների։

Բոլորովին վերջերս հանրությունը սգում էր ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մահը, ով կյանքից հեռացել է փետրվարի 3-ին։ Ռեփերը, ինչպես եւՆաչալովան, մասնակցել է «Վերջին հերոսը» նախագծի չորրորդ եթերաշրջանին։ Նույն եթերաշրջանի մասնակիցներից էր նաեւ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով մահացել է 2015թ.-ին քաղցկեղի պատճառով։

Հիշատակվում է նաեւ այդ նախագծի այլ եթերաշրջանի մասնակիցների մահվան մասին՝ Յանա Վոլկովա, Կրիս Կելմի եւ Վերա Գլագոլեւա։ Մահացել է նաեւ դերասան Սերգեյ Բոդրով կրտսերը, ով առաջին եթերաշրջանի հաղորդավարն էր։   

Ավելի վաղ ռուս երգչուհի Յուլյա Նալաչովայի հայրը լրագրողներին հայտնել էր դստեր մահվան պատճառը։ Նրա խոսքով՝ դուստրը մահացել է աբսցեսի պատճառով՝ թարախակույտ։ Արտիստը հիվանդանոցում է հայտնվել մարտի 8-ին թարախային բորբոքման կասկածով. նա վնասել էր ոտքը։ Հիվանդանոցոմ երգչուհուն վիճակը կտրուկ վատացել է շաքարային դիաբետի եւ հոդատապի կտրուկ սրման պատճառով։ Երգչուհու ներքին օրգանները մեկը մյուսի ետեւից դադարել են գործել, եւ նա մարտի 16-ին մահացել է։

Աղբյուրը՝ МК

Լուսանկարները՝ Bloknot, КП



© NEWS.am STYLE