RIPDaddy. Կարլ Լագերֆելդի կատուն ի հիշատակ դիզայների հագուստի եւ աքսեսուարների հավաքածու կթողարկի

11:17   18 մարտի, 2019

Լեգենդար մոդելյեր Կարլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել տիրոջ մահվան հետ։ Այդ պատճառով ընտանի կենդանու ներկայացուցիչների համար լավագույն որոշումը նրա անունից սահմանափակ հավաքածուի թողարկումն է ի հիշատակ սիրելի դիզայների։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Choupette Lagerfeld (@choupettesdiary)

«Այդ դժվար պահին երկրպագուներն ու օգտատերերը շատ են աջակցել Շուպետին, ինչի համար կատուն նրանց առվահետ շնորհակալ կլինի։ Այս սերն ու աջակցությունը նրան ուժ են տվել առաջ շարժվելու եւ #RIPDaddy հավաքածուն թողարկելու համար»,- Շուպետի թիմը հայտնել է Instagram-ում։

Շուպետի ներկայացուցիչները, ում դիզայները կտակել է գրեթե ամբողջ ունեցվածքը, հայտնել են, որ հավաքածուն բաղկացած կլինի շապիկներից, բաժակներից եւ iPhone-ի համար նախատեսված պատյաններից։ Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ ստացված հասույթը կուղղվի Կալիֆոռնիայի՝ կենդանիների օգնության ֆոնդին։



© NEWS.am STYLE