Իգոր Վերնիկը կնոջը հարկադրել է դիմել հղիության արհեստական ընդհատումների

12:12   18 մարտի, 2019

Ռուսական կինոյի եւ հեռուստատեսության 55-ամյա աստղ Իգոր Վերնիկը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մարդու ճակատագիրը» նախագծի նոր թողարկման ընթացքում անկեղծորեն պատմել է անձնական կյանքի մասին, հայտնում է Կոսմոպոլիտանը։

Շոումենը խոստովանել է, որ առաջին կնոջը խնդրել է հղիության արհեստական ընդհատման դիմել, իսկ այսօր, հետ նայելով, զղջում է տեղի ունեցածի համար։ Իգորի խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է հանդիպել միակին եւ ձգտել է նույնքան ամուր ընտանիք ստեղծել, ինչպիսին ունեցել են իր ծնողները։ Դերասանն առաջին անգամ ամուսնացել է 22 տարեկանում Մարգարիտա անունով կնոջ հետ։ Նա արդեն որդի ուներ, իսկ Իգորը պատրաստել էր փոխարինել նրա հորը։ Զույգն ամուսնացած է եղել վեց տարի, եւ այդ ընթացքում Վերնիկը կենտրոնացած էր կարիերայի եւ ոչ թե ընտանիքի վրա։

«Այնպես ստացվեց, որ Ռիտան մի քանի անգամ ընդհատել է հղիությունը։ Ես եմ նրան խնդրել։ Հիմա շատ եմ զղջում, որ մենք երեխա չենք ունեցել»,- ասել է Իգորը։  Վերնիկը հայտնի է դարձել ամուսնալծությունից հետո։ Դերասանի երկրորդ ամուսնությունը Մարիայի հետ եւս 6 տարի է տեւել։ Նա լույս աշխարհ է բերել արտիստի որդուն։

«Ինձ համար այդ թեման բաց վերք էր: Ես տառապում էի, հույս ունեի, որ մենք կհաշտվեք, ինչը տեղի չունեցավ։ Հարաբերությունները կարելի է համեմատել պարանի հետ. թելերը պատռվում են, բարակում, եւ պահ է գալիս, երբ այլեւս հնարավոր չէ միացնել դրանք»,- որդու մոր հետ բաժանման մասին պատմել է Իգորը։

Այսօր արդեն Գրիգորի Վերնիկը 19 տարեկան է, նա գնացել է հոր հետքերով եւ դերասան դարձել։ Նախորդ տարի նա Իգորի հետ առաջին անգամ խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ներկայացման մեջ։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE