Մելանյա Թրամփը՝ ճերմակ բաճկոնով եւ Christian Louboutin-ի բարձրակրունկերով

13:15   18 մարտի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, մասնակցել են Սուրբ Պատրիկի օրվան նվիրված եկեղեցական արարողությանը։

ԱՄՆ առաջին տիկինն, ինչպես միշտ, ոճային տեսք է ունեցել։ Նա ընտրել է ճերմակ բաճկոն, որը համադրել է Christian Louboutin ապրանքանիշի մարմնագույն բարձրակրունկների հետ. այսպիսի ընտրությունը հնարավորություն է տալիս երկարացնել ոտքերը։

Հիշեցնենք՝ Ալաբամա նահանգ կատարած այցից հետո Մելանյա Թրամփը վերադարձել էր սովորական կերպարներին եւ սպորտային կոշիկներն ու կարճ տաբատը փոխարինել Burberry ապրանքանիշի բաճկոնով, կիպ ջինսե տաբատով եւ երկարաճիտ կոշիկներով։ Որպես աքսեսուար՝ Մելանյա Թրամփն օգտագործել է Hermès ապրանքանիշի շարֆ՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետեւում է թրենդերին։

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարները՝ The Oklahoma Eagle, Legion-Media



© NEWS.am STYLE