Անահիտ Սիմոնյանը հայտնել է՝ ինչպես է ծանոթացել Հայկոյի հետ

12:45   18 մարտի, 2019

Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, Instagram-ի Stories բաժնում պատասխանել է իրեն ուղղված հարցերին։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես է երգչուհին ծանոթացել ամուսնու հետ։

Ւ պատասխան, Անահիտ Սիմոնյանը հրապարակել է իր եւ Հայկոյի համատեղ կատարման մի հատվածը եւ գրել. «Հենց այսպես, միայն 9 տարի առաջ»։ Երգչուհին նաեւ հայտնել է, որ ապրիլի 7-ին կրկրին զուգերգ են կատարելու։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայկոն իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրել Անահիտ Սիմոնյանի հետ եւ սեր խոստովանել նրան։ «Սուրբ Սարգսի օրվա առիթով միանում եմ սիրո ֆլեշմոբին` ընդունելով Արծվիկի չելենջըը: Սեր եմ խոստովանում կնոջս` Անահիտին՝ իմ անփոխարինելի, տարօրինակ, ուրիշ աշխարհին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE