Սկանդալային ֆիլմի թողարկումից հետո Մայքլ Ջեքսոնի իրերը հեռացրել են մանկական թանգարանից

14:07   18 մարտի, 2019

Ինդիանապոլիսի մանկական թանգարանի ղեկավարությունը, ուր ցուցադրված էին այդ նահանգի բնակիչ Մայքլ Ջեքսոնի իրերը, «Լքելով Նեվերլենդը» սկանդալային ֆիլմի թողարկումից հետո որոշում է կայացրել փակել փոփ երգչի էքսպոզիցիան, գրում է «Դը Հոլիվուդ Ռեփորթերը»։

«Լինելով աշխարհի ամենամեծ մանկական թանգարանն աշխարհում՝ մենք անհանգստությամբ ենք վերաբերվում մեր այցելուներին։ Անվտանգության նպատակներով հեռացրել ենք այդ իրերն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը (մանկապղծության մեջ Ջեքսոնի մեղադրանքներրը) չի պարզվել»,- ասված է հայտարարության մեջ։

Թանգարանի տնօրեն Քրիս Կարոնը հավելել է, որ ցուցադրված էքսպոնատները պետք է պատկանեն «բարձր բարոյականություն» ունեցող մարդկանց։

Թանգարանում ցուցադրված է եղել երգչի երեք իր՝ գլխարկ, սպիտակ ձեռնոց եւ նրա ստորագրությամբ պաստառ։ Ջեքսոնի լուսանկարները չեն հեռացվել, քանի որ դրանք ՄԻԱՎ վարակակիր դեռահաս Ռայան Ուայթի վերաստեղծված սենյակի դեկորի մի մաս են. Ռայանը 1990թ.-ին մահացել է 18 տարեկան հասակում եւ դարձել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային սիմվոլ։ Երգիչը նրան նվիրել էր «Gone too soon» երգը։

«Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմն էկրաններ է բարձրացել մարտի սկզբին, սակայն դրա շուրջ բարձրացած աղմուկը շարունակվում է մինչ այժմ։ Ֆիլմում ներկայացված են Ջեքսոնի մասին ամենասկանդալային եւ հակասական լուրերը։ Երաժիշտի հարազատները համոզված են, որ վավերագրական ֆիլմի գոյության փաստը 27 տարվա վաղեմության պայմանագրի խախտում է։ Հենց այդ պատճառով նրանք հայց են ներկայացրել հայտնի հեռուստաալիքի դեմ։ Հայցի գումարը բավական մեծ է՝ 100 մլն դոլար։



© NEWS.am STYLE