«Ցավդ տանեմ». Դիանա Արբենինան հիացած է «Ты супер. Суперсезон» շոուի հայ մասնակցի կատարմամբ

13:43   18 մարտի, 2019

Գյումրեցի Սաթենիկ Գեւորգյանը, ով Հայաստանը ներկայացնում է միջազգային «Ты супер! Суперсезон» մանկական վոկալային շոուին, անցել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։

Նա հրաշալի է կատարել բրիտանացի երգչուհի Ադելի «One and Only» երգը՝ իր կատարմամբ զարմացնելով ժյուրիի բոլոր անդամներին։ Նրանք հատկապես ընդգծել են երիտասարդ հայուհու կատարման բնականությունը։

«Դուք ինձ մեծ բավականություն եք պատճառել։ Դուք այնքան բնական եք կատարում։ Լողում էի ձեզ հետ։ Ցավդ տանեմ»,- ասել է «Ночные снайперы» ռոք խմբի լիդեր Դիանա Արբենինան՝ հավլելով, որ հայ եղբայր ունի։  

Իր հերթին Ալեքսեյ Վորոբյովը նշել է, որ Սաթենիկը բարդ նյութ է վերցրել, քանի որ Ադելը տեքստերն իր համար է գրում. «Շատ հետաքրքիր էր լսել՝ ինչպես կհաղթահարես բարձր նոտաները։ Դա հրաշալի էր»։

Կատարման ավարտին Սաթենիկին անակնկալ էր սպասվում՝ հանդիպում մորաքրոջ՝ Գալյայի հետ, ով ապրում է Ռուսաստանում։ Նրանք չէին հանդիպել 12 տարի։

Երիտասարդ աստղը պրոֆեսինոլ առումով լուրջ աճ է գրանցել. սա նրա առաջին ելույթը չէ մոսկովյան բեմում, եւ այս անգամ նա ցույց տվեց, որ շատ մոտ է իր երազանքին՝ դառնալ իսկական երգչուհի։



© NEWS.am STYLE