НТВ-ն կրկնել է հաղորդման եթերը, որի ընթացքում Յուլյա Նաչալովան անկեղծ պատմել է առողջական խնդիրների մասին

15:16   18 մարտի, 2019

Յուլյա Նաչալովայի մահը ցնցել է հանրությանը։ Երիտասարդ, գեղեցիկ երգչուհին 38 տարեկան հասակում մահացել է սրտային անբավարարության պատճառով։ Երեք տարի առաջ արտիստը հյուրընկալվել է Լերա Կուդրյավցեւային «Секрет на миллион» հաղորդման ընթացքում եւ պատմել բարդ ժամանակների մասին, երբ կյանքի եւ մահվան եզրին է եղել։ НТВ հեռուստաընկերությունը կրկնել է հաղորդումը՝ ի հիշատակ սիրված երգչուհու։

Երգչուհին հիշել է նաեւ երկու բարդ ամուսնալուծությունները, դավաճանությունների շարքը, ինչպես նաեւ խոստովանել՝ ինչու է հրաժարվել ամուսնանալ հոկեյիստ Ալեքսանդր Ֆրոլովի հետ։



© NEWS.am STYLE