Փետուրներով զգեստ եւ սեւ շրթներկ. օգտատերերին շոկի է ենթարկել Քիմ Քարդաշյանի 5-ամյա դստեր տեսքը

16:17   18 մարտի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը հերթական անգամ քննադատության է ենթարկվել համացանցում։ Օգտատերերին շոկի է ենթարկել նրա 5-ամյա դստեր՝ Նորթի տեսքը։ Նա հայտնվել է եկեղեցական արարողությանը, որի ընթացքում այլ երաժիշտների հետ ելույթ է ունեցել նրա հայրը։

Քիմի եւ Քանյեի դուստրը սեւ կոկտելային զգեստ էր կրում, որը զարդարված էր փետուրներով։ Կերպարն ամբողջացրել էին կաշվե երակարաճիտ կոշիկները, սեւ շրթներկը եւ արեւային ակնոցը, որի հեղինակը Քիմի ամենասիրելի ապրանքանիշերից մեկն է՝ Carolina Lemke։

Instagram-ի Stories բաժնում տեղադրված հոլովակում Նորթն ընկերուհու հետ պարում է հոր երգի հնչյունների ներքո։ Օգտատերերի մեծ մասն այն կարծիքին է, որ այդ ամենը չափանց է, քանի որ նա բոլորովին երեխայի տեսք չունի։

Ի դեպ, Քիմի դուստրն ավելի վաղ արդեն իսկ հասցրել է հայտնվել ամսագրի շապիկին առանց իր աստղային մայրիկի։ WWD ամսագրի շապիկին Նորթը, ով, հետեւելով մորն ու մորաքրոջը՝ Քայլիին, արդեն վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում կոսմետիկայի հանդեպ, ներկայացել էր վառ դիմահարդարմամբ։

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE