Ջենիֆեր Լոպեսը եւ Ալեքս Ռոդրիգեսը նշանադրությունից հետո առաջին անգամ հայտնվել են Նյու Յորքում

20:49   18 մարտի, 2019

Բահամյան կղզիներում հանգստից հետո 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը եւ 43-ամյա Ալեքս Ռոդրիգեսը Նյու Յորքում են։ Լուսանկարիչները նրանց հասցրել են ֆիքսել նշանադրությունից հետո առաջին հանդիման ընթացքում։

Ջենիֆեր Լոպեսը կրում էր կաթնագույն բաճկոն, կապույտ ջինս եւ սպիտակ սպորտային կոշիկներ։ Աստղը կերպարն ամբողջացրել է սպիտակ պայուսակով, մորթյա շարֆով եւ խոշոր ոսկեգույն ականջօղերով։ Ալեքս Ռոդրիգեսը կրում էր վանդակավոր բաճկոն, մոխրագույն բլուզ եւ կապույտ տաբատ։

Ջենիֆեր Լոպեսը եւ Ալեքս Ռոդրիգեսն նշանադրվել են մարտի 9-ին։ Սիրելին երգչուհուն նշանադրության մատանի է նվիրել Բահամյան կղզիներում հանգստի ընթացքում։ Լոպեսի ծանոթները լրագրողներին պատմել են, որ նա չի սպասել առաջարկություն ստանալ, եւ այդ ամենը նրա համար անակնկալ է եղել։ Լոպեսն ու Ռոդրիգեսը հանդիպում են արդեն երկու տարի, թեեւ ծանոթ են 14 տարի։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram, Legion-Media



© NEWS.am STYLE