Վաղուց ժամանակն է. Կիրկորովի դեմ հայց են ներկայացրել եւ 270 մլն ռուբլի պահանջել պլագիատի համար

17:05   18 մարտի, 2019

Ֆրանսիական Space խմբի լիդեր Դիդյե Մարուանին 272 մլն ռուբլու պահանջով հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի եւ կոմպոզիտոր Եգոր Պոպկովի դեմ, հայտնում է Rambler News Service-ը։ Երաժիշտին դուր չի եկել, որ Կիրկորովը յուրացրել է իր երգը՝ մի փոքր փոխելով այն։

«Հայցը ներկայացվել է կապված ֆրանսացի կատարող Դիդյե Մարուանիի հեղինակային իրավունքների խախտման հետ կապված։ Այդ իրավունքները խախտվել են Կիրկորով Ֆիլիպ Բեդրոսովիչի, կոմպոզիտոր Եգոր Պոպկովի, ինչպես նաեւ նրանց պատկանող ընկերությունների կողմից»,- հայտարարել է ֆրանսիացի երաժիշտի փաստաբանը»։

Սա Space խմբի առաջին հայցը չէ երգչի դեմ. ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը վերադարձրել էր հեղինակային իրավունքներ պաշտպանության մասին հայցը այն ստանալուց մեկ շաբաթ անց։

Մարուանիի խոսքով՝ Կիրկորովի եւ Պոպկովի ստեղծագործությունը՝ «Դաժան սեր», իր Symphonic Space Dream կոմպոզիցիայի վերամաշկված տարբերական է։



© NEWS.am STYLE