Նաոմի Քեմբելն իռլանդացիներին կրոնական տոնի առիթով շնորհավորել է անկեղծ ներքնազգեստով

20:13   18 մարտի, 2019

Բրիտանացի 48-ամյա մոդել Նաոմի Քեմբելը սիրում է եւ կարողանում է գեղեցիկ մատուցել իր սեքսուալությունը։

Աստղն անտարբեր չի մնացել իռլանդացիների մասշտաբային մշակութային եւ կրոնական տոնից՝ Սուրբ Պատրիկի օրվանից։ Նաոմին սեքսուալ լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում կանաչ գույնի ներքնազգեստ է կրում՝ ցուցադրելով իդեալական կազմվածքը եւ շնորհավորելով տոնի առիթով։

Նոր լուսանկարում բրիտանուհին նեոնային կանաչ գույնի ներքանզգեստ է կրում եւ նարնջագույն գուլպաներ։ Ներքնազգեստի այս երանգը Նաոմի Քեմփբելը պատահաբար չի ընտրել։ Հենց կանաչ գույն է Սուրբ Պատրիկի օրվա խորհրդանիշը։ Մոդելին լուսանկարել է 65-ամյա լուսանկարիչ Էլեն ֆոն Ունվերտը։



© NEWS.am STYLE