Սամի Նասերին կարոտում է Հայաստանը

18:15   18 մարտի, 2019

Լյուկ Բեսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին Instagram-ում կիսվել է Հայաստանի մասին հիշողություններով։ Նա կիսվել է հայ ընկերուհու՝ Լուիզա Ավթանդիլյանի հրապարակմամբ, ով կազմակերպվել էր ֆրանսիացի դերասանների ճանապարհորդությունը Հայաստան։

Հիշեցնենք՝ Սամի Նասերին եղբոր՝ Բիբի Նասերիի հետ Հայաստան է այցելել Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ որպես MIX FIGHT 40 խառը մենամարտերի մրցաշարի հատուկ հյուր: «Ողջույն բոլորին։ Մի փոքր պատմեմ Սամի եւ Բիբի Նասերիների հետ Հայաստան մեր այցի մասին։ Սամիի եւ Բիբիի հետ այցի մասին երկար եմ մտածել։ Նրանք շատ են սիրում հայերին եւ Հայաստանը, բայց երբեք այստեղ չէին եղել։ Նրանք շատ ընկերներ ունեն, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Ֆաբրիս Սոպողլյանը եւ այլն։ Հարզատներիս՝ Արթուրի, Ջորջի եւ Սոնայի հետ որոշեցինք նրան բերել մեր հզոր երկիր եւ ցույց տալ դրա գեղեցկությունը»,- գրել է Լուիզա Ավթանդիլյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Samy Naceri (@samynacerioff)

Նասերին ռուսերեն լեզվով գրառումը վերահրապարակել է ֆրանսերենով։



© NEWS.am STYLE