«Տրամադրության գույնը՝ կապույտ». 53-ամյա Էլիզաբեթ Հերլին լողազգեստով ցուցադրել է գայթակղիչ կազմվածքը

22:03   18 մարտի, 2019

Բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլին չի հոգնում խոսել այն մասին, որ տարիքն իրեն չի վախեցնում։ 53 տարեկան հասակում նա հիացնում է իդեալական կազմվածքով, որին հասել է առողջ կենսակերպի եւ մշտական մարզումների շնորհիվ։

Դա տեսանելի է նաեւ նրա Instagram-ում հրապարակված լուսանկարում եւս, որը տպավորել է հետեւորդներին. գեղեցկուհին ներկայացել է իդեալական լողափնյա կերպարով։

Էլիզաբեթը հաճախ է կազմվածքը ցուցադրում սեփական հավաքածուի բաց լողազգեստներով։ Լուսանկարում Հերլին փայլուն բիկին է կրում, որը կարելի է գնել 98 դոլարով։ Աստղը նույն երանգի թիկնոց է կրում, որը համապատասխանում է նրա աչքերի գույնին։

Ավելի վաղ Հերլին վառ դեղին լողազգեստով լուսանկար էր հրապարակել։



© NEWS.am STYLE