Տատյանա Սարուխանովա. «Դա պետք է հայուհիներից սովորեմ»

10:03   19 մարտի, 2019

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ եւ կոմպոզիտոր Իգոր Սարուխանովը երջանիկ է կնոջ՝ Տատյանա Կոստիչեւայի (Սարուխանովա) հետ։ Երաժիշտը բավական երկար է փնտրել նրան. Տատյանան նրա վեցերորդ կինն է։ Սակայն հենց նա արտիստին երկու դուստր եւ երջանիկ ընտանեկան կյանք նվիրեց։

«Վեչերնյայա Մոսկվա»-ին տված հարցազրույցում Սարուխանովները պատմել են՝ ինչ մթնոլորտ է տիրում իրենց ընտանիքում։ Իգոր պատմել է, որ ծնողների ընտանիքի համանմանությամբ իրենց ընտանիքում գլխավորը Տատյանան է, իսկ ինքն այլ առաքելություն ունի։

«Ես պատասխանատու եմ ընտանիքի ապահովվածության համար։ Դեռ 15 տարեկանում ես մի ճշմարտություն հասկացա. տղամարդը պետք է կարողանա ամեն բան ինքնուրույն անել եւ պատասխանատու լինել ընտանիքի համար։ Երբ հայրս մեկնում էր, մեքենան ինձ էր թողնում՝ ասելով. «Ուշադիր եղիր մեքենայի նկատմամբ»։ Ես սովորեցի ոչ միայն վարել, այլեւ քանդել եւ հավաքել մեքենան։ Այսօր ես անում են ամեն բան, որպեսզի իմ դուստրերը տուն, ուտելիք եւ հագուստ ունենան»,- նշել է Սարուխանովը։

Իգոր Սարուխանովի կինը՝ Տատյանան, պատմել է, որ այժմ ապրում են երկու քաղաքում՝ Մոսկվա եւ Սոչի, եւ հարավում, ուր շատ են արեւելքի կանայք, նա նկատում է՝ ինչպես են հայուհիները ոճային ու գեղեցիկ հագուստ կրում։ «Որքան են նրանք սիրում գեղեցիկ հագնվել. հայուհիները նույնիսկ աղբը սպորտային հագուստով չեն թափի։ Իհարկե, դա պետք է նրանցից սովորեմ»,- հայտարարել է Տատյանան։  

Ի դեպ, Սարուխանովաի խոսքով՝ այն, որ Իգորը հայ է, պարզ է նույնիսկ, թե ինչպես է նա սեղան գցում. նա սիրում է շատ կանաչի եւ միս, որը հայերը հրաշալի են պատրաստում։

Լուսանկարները՝ ТАСС

 



© NEWS.am STYLE