Ծեծի է ենթարկել դիջեյին եւ մարմնավաճառների պահանջել. Ջիգանն Իսրայելում շրջագայության ընթացքում սկանդալ է բարձրացրել

12:06   19 մարտի, 2019

Ռեփեր Ջիգանը եւ նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, սոցիալական ցանցերում ներկայանում են որպես իդեալական ընտանեկան զույգ։ Նրանք մեծացնում են երեք դուստրերին, միմյանց թանկարժեք նվերներ նվիրում, միասին անցկացնում հանգիստը, եւ թվում էր՝ նույնիսկ չեն լսել դավաճանությունների եւ սկանդալների մասին։ Սակայն նրանց երջանիկ առօրյան, կարծես ընդամենը կեղծիք է, իսկ հիփ–հոփ աստղի կինը պարզապես հմտորեն խաբում է Instagram-ի հետեւորդներին։

Հայտնի է դարձել, որ Իսրայելում շրջագայության ընթացքում Ջիգանն առանձնացել է։ Օտար երկրում հայտնվելով առանց կնոջ եւ երեխաների՝ նա վերածվել է սկանդալիստի։ Ականատեսները պատմում են, որ ռեփերը դեբոշ է սարքել ու իրեն «իսկական խոզի նման պահել»։ Նախ նա ծեծի է ենթարկել դիջեյին, որն ինչ-որ բանով չէր գոհացրել նրան, ապա սկանդալ բարձրացրել, որ իրեն ժամանակին չեն բերել «պատվիրված» մարմնավաճառներին, փոխանցում է Telegram-ի Yobajur ալիքը։

Հանրությունն անմիջապես ենթադրել է, որ երգիչն իրեն առաջին անգամ չէ նման կերպ դրսեւորում։ Առավել եւս, որ նրա շատ կոլեգաների համար այդպիսի սկանդալները սովորական են. ինչով է Ջիգանը վատը։ Ինչ վերաբերվում է նրա ընտանեկան կյանքին, քչերին կարելի է զարմացնել հանրության առաջ ձեւացնելով։ Սամոյլովան եւս կարող է բացահայտել ամուսնուն, ինչի շնորհիվ իր համար կարող է շքեղ կյանք ապահովել առանց խնդիրների եւ հոգսերի։

Աղբյուրը՝ Экспресс - газета



© NEWS.am STYLE