20:13 19 մարտի, 2019Ամերիկացի նկարիչ Մեթ Մեյթլանդը (Մայքլ Ջեքսոնի Xscape ալբոմի շապիկի հեղինակը) որոշել է էքսպերիմենտ անցկացնել. նա 5 հայտնի կանանց դիմանկարները, ովքեր իրենց ժամանակին գեղեցկության չափանիշ են համարվել, ֆոտոշոփ է արել գեղեցկության ժամանակակից կանոնների համաձայն՝ ֆիլերներ, բոտոքս եւ այլն...
Մերիլին Մոնրո

Աստղերի շարքում են Գրեյս Քելին, Մերիլին Մոնրոն, Օդրի Հեփբերնը, Էլիզաբեթ Թեյլորը եւ արքայադուստր Դիանան։ Բավական գեղեցիկ է ստացվել. Գրեյսը, Մերիլինը եւ Դիանան վերածվել են Բարբի տիկնիկների, իսկ Օդրին շուրթերի մեծացման շնորհիվ ինչ-որ չափով նմանվել է Նիքի Մինաժին։
Մեյթլանդը նշում է, որ չի ցանկացել քննադատել իրերի ներկա դրությունը. սովորական պրոցեդուրայի վերածվող պլաստիկ վիրահատությունները եւ նմանատիպ ունիֆիկացիան նա դիտարկում է որպես հետաքրքիր ֆենոմեն, որն արտացոլում է ժամանակը։
Օդրի Հեփբերն

Էլիզաբեթ Թեյլոր

Արքայադուստր Դիանա

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Esquire