«Մի փոքր ժպիտ ու սեր». Լուսինե Թովմասյանի հմայիչ լուսանկարը

13:47   19 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ներկայացրել է իր ոճային կերպարը։

Նա նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում, որում կրում է սեւ տաբատ եւ կանաչ բլուզ։ Կերպարն ամբողջացրել են սեւ երկարաճիտ կոշիկները եւ մեղմ դիմահարդարումը։ «Մի փոքր ժպիտ ու սեր»,- կադրը մեկնաբանել է Լուսինե Թովմասյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գեղեցկուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր նրա դուստրը՝ փոքրիկ Արիանան։ Փոքրիկը թագ էր կրում։։ Լուսինեն քնքուշ կադրը մեկնաբանել էր հետեւյալ գրառմամբ․ «Լրիվ դերի մեջ է»։ 



© NEWS.am STYLE