«Ինչպե՞ս, ինչո՞ւ». Նաչալովայի նախկին ամուսինը մեկնաբանել է նրա մահը

16:14   19 մարտի, 2019

Երգչուհի Յուլյա Նաչալովայի նախկին ամուսինը՝ Ռուսաստանի հավաքականի եւ ԲԿՄԱ նախկին ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինը, «Пусть говорят» ծրագրի ընթացքում մեկնաբանել է արտիստի մահը։ Նրա խոսքով՝ երգչուհուն մահվան մասին իմացել է, երբ գործուղման է եղել այլ քաղաքում։

«Նաչալովայի ծնողներն ինձ ասել են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ոչ ոք նույնիսկ առանձնապես չի անհանգստացել։ Ես պարզապես խնդրել եմ ինձ ամեն օր տեղյակ պահել»,- ասել է Ալդոնինը։

Արտիստի մայրն ասել է, որ նա արհեստական կոմայի վիճակում է, ավելի ուշ հայտնել դստեր մահվան մասին։ «Սարսափելի է, երբ ծնողները հուղարկավորում են իրենց երեխաներին։ Հարց ես տալիս՝ ինչու եւ ինչես, ինչի համար»,- հավելել է սպորտսմենը։

Ալդոնինը նշել է, որ անձամբ է իրենց դստերը հայտնել Նաչալովայի մահվան մասին, ինչն իր կյանքի ամենասարսափելի փորձությունն է եղել։

Յուլյա Նաչալովան մահացել է մարտի 16-ին 38 տարեկան հասակում։ Ինչպես հայտնել է երգուհու հայրը, մահվան պատճառ է դարձել սրտի կանգը, որն առաջացրել է բորբոքային պրոցեսը։ 2006-2011թթ. նա ամուսնացած է եղել Եվգենի Ալդոնինի հետ։ Զույգը մի դուստր ունի։



© NEWS.am STYLE