«Տենց նուրբիկ-մուրբիկ մի նայեք է, կարատեի նարնջագույն գոտի ունեմ». Իննա Խոջամիրյան

15:47   19 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հայտնել է, որ կարատեի նարնջագույն գոտի ունի։

Դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ Նա շագանակագույն կոմբինեզոն է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ «Տենց նուրբիկ-մուրբիկ մի նայեք է, կարատեի նարնջագույն գոտի ունեմ։ Իսկ ի՞նչ սպորտաձեւի եք հաճախել/ հաճախում դուք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր առանց դիմահարդարման եւ շքեղ ծաղիկների շրջապատում։ «Բոլոր ժամանակների Ռեմարկը կասեր. «Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:»....Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ...Թող Ձեզ սիրեն, Աստվածացնեն, փայփայեն, շահեն ու պահեն...ԳՈՆԵ ՄԻ ԱՄԻՍ»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE