Քորթնի Քարդաշյանը կրկին մերկացել է

17:13   19 մարտի, 2019

Քիմ Քարդաշյանի 39-ամյա քույրը՝ Քորթնին, գայթակղիչ լուսանկար է հրապարակել։ Երեք երեխաների մայրը որոշել է ցուցադրել կազմվածքը եւ կիսվել է համարձակ կադրով։

Քորթնի Քարդաշյանը, ինչպես նրա մյուս քույրերը, սիրում է մերկանալ։ Վերջին շրջանում նա բավական հաճախ է երկրպագուներին ուրախացնում անկեղծ լուսանկարներով։ Նոր հրապարակված կադրում Քորթնին ամբողջությամբ մերկ է։ Կուրծքն ու մարմնի մյուս ինտիմ հատվածները ծածկված են փրփուրով։ «Ինքդ քեզ այնքան շատ սիրիր, որքան սիրում ես նրանց»,- մեկնաբանել է նա։

Քորթնիին հաջողվել է պահպանել գայթակղիչ կազմվածքը երեք երեխաների ծնունդից հետո։ Նրա եւ նախկին ամուսնու՝ բիզնեսմեն Սքոթ Դիսկիի՝ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրանց երեք երեխաներտ՝ 9-ամյա որդին՝ Մեյսոնը, 6-ամյա դուստրը՝ Պենելոպան եւ 4-ամյա որդին՝ Ռեյնը։ Այժմ նա հանդիպում է բռնցքամարտիկ Յունես Բենջիմի հետ։

Քորթնին անկեղծ լուսանկարներով ուշադրություն է հրավիրում իր էջին նոր նախագիծը սկսելու համար, որի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում։ Ավելի վաղ նա մերկ լուսանկար էր հրապարակել՝ մարմնի ինտիմ հատվածները ծածկելով համակարգչով եւ բաժակով։



© NEWS.am STYLE